Երկրի կլիման և նրա փոփոխությունները պայմանավորող գործոնները
ընդունված է բաժանել բնական գործոնների և մարդածին:
Կլիմայագոյացնող բնական գործոնները
Կլիմայագոյացման այս գործոններին պատկանում են հետևյալ երեք
խմբերըաստղագիտական, արտաքին երկրաֆիզիկական և ներքին երկրաֆիզիկական: Աստղագիտական գործոններ: Այս խմբին են պատկանում.
• արեգակնային լուսատվությունն ու արեգակնային ակտիվության փոփոխությունը;
• Երկրի ուղեծրի պարամետրերը;
• Արեգակի, Լուսնի և մոլորակների հետ Երկրի ձգողական դաշտի փոխազդեցության հետևանքով Երկրի ուղեծրի պարամետրերի փոփոխությունները;
• միջաստղային միջավայրի խտության ազդեցությունը արեգակնային ճառագայթման թափանցելիության վրա: Այս գործոններից է կախված արեգակնային էներգիայի թափանցումը մթնոլորտի վերին սահման, որի ազդեցությամբ առաջանում է այսպես կոչված սոլյար (արևային) կլիման: Այդ մեծությունը կոչվում է արևային հաստատուն: Մինչև Արեգակ Երկրի միջին հեռավորության դեպքում արևային հաստատունի արժեքը 1981թ. հունվարի մեկից ընդունված է (1.367 ± 0.007) կՎտ/մ2: Արեգակնային ճառագայթման հոսքը, որը գալիս է տվյալ կետ տվյալ պահին կախված է
արևային հաստատունի արժեքից, Արեգակից ունեցած
հեռավորությունից, Արեգակի թեքվածությունից, տեղանքի աշխարհագրական
լայնությունից և օրվա ժամից: Թվարկված պարամետրերով որոշում են
տարբեր աշխարհագրական լայնություններում մթնոլորտի վերին սահմանի
վրա եկող օրեկան և տարեկան ջերմության քանակը:
Երկրի ուղեծրի էքսցենտրիսիտետը փոփոխվում է երկար ժամանակահատվածների ընթացքում` արեգակնային համակարգի մոլորակների գրավիտացիոն փոխազդեցության հետևանքով: Հասարակածի թեքվածությունը
ուղեծրային հարթության նկատմամբ նույնպես կրում է փոփոխություն, ինչը
կապված է Արեգակի ճառագայթների անկման թեքվածության հետ: Պետք է
հաշվի առնել նաև ուղեծրի պրեցեսիան: Բոլոր նշված գործոնները պայմանավորում են կլիմայի զգայուն և երկարատև փոփոխությունները:
Արտաքին երկրաֆիզիկական գործոններ: Դրանց են պատկանում.
• Երկրի չափերն ու զանգվածը;
• Երկրի պտտման անկյունային արագությունը;
• Երկրի ծանրության դաշտը և նրա ֆլուկտուացիաները;
• Երկրի մագնիսական դաշտը;
• Երկրի ընդերքում ընթացող պրոցեսները, որոնք առաջացնում են
հրաբխային երևույթներ
Ներքին երկրաֆիզիկական գործոններ: Այս գործոնները հատկանշական
են կլիմայական համակարգի առանձին բաղկացուցիչների և նրանց միջև
փոխազդեցության օրինաչափությունների համար: Սրանց թվին են
պատկանում.
• մթնոլորտի քիմիական բաղադրությունը;
• մայրցամաքների և օվկիանոսների բաշխվածության օրինաչափությունները;
• ցամաքի մակերևույթի ռելիեֆը;
• օվկիանոսի զանգվածը և հատկությունները;
• մթնոլորտում և օվկիանոսում շրջանառական պրոցեսները;
• մթնոլորտի թափանցիկությունը և ամպամածությունը:
Վերը թվարկված գործոններից կլիմայի փոփոխության վրա ամենաէական ազդեցությունն են թողնումջրային գոլորշին և ածխածնի երկօքսիդը, որոնք նպաստում են բնական ջերմոցային էֆեկտի ձևավորմանը: Հաշվարկները ցույց են տալիս, որ ջրային գոլորշիների բացակայության պայմաններում Երկրագնդի մերձմակերևույթային օդի ջերմաստիճանը կլիներ գրեթե 250C- ով բարձր, իսկ ածխաթթու գազի բացակայության դեպքում
60Cով ցածր:
Ցամաքի և օվկիանոսների անհամասեռ բաշխվածությունը ահռելի մեծ
դեր է խաղում խոնավաշրջանառության և ջերմաշրջանառության պրոցեսներում: Մթնոլորտի և օվկիանոսների ընդհանուր շրջանառության ազդեցությամբ էլ առաջանում են հիմնական կլիմայական գոտիները:
Ճառագայթային գործոններ: Այս շարքին են պատկանում այն
գործոնները, որոնցից կախված են գետնամերձ մակերևույթի, մթնոլորտի և
ողջ Երկրագնդի ճառագայթային ռեժիմը: Դրանք հետևալ աստղագիտական
գործոններն են.
• արեգակնային հաստատունի մեծություն;
• Արեգակի ճառագայթների անկման թեքվածություն;
• ժամային անկյուն;
Ինչպես նաև օդերևութաբանական գործոններ.
• մթնոլորտի բաղադրություն;
• վերջինումս պարունակվող մթնոլորտային աէրոզոլներ և ջրային
գոլորշիներ;
• մթնոլորտի թափանցիկություն, որը կախված է աէրոզոլների և
ջրային գոլորշիների կոնցենտրացիայից;
• ամպամածության քանակը և տեսակը;
• գետնամերձ մակերևույթի ալբեդոն` պայմանավորված այդ մակերևույթի տիպով և վիճակով;
• գետնի մակերևույթի խոնավությունը և ջերմաստիճանը:
Վերը թվարկված բոլոր գործոնները պայմանավորում են գետնի
մակերևույթի և մթնոլորտի օրեկան և տարեկան ճառագայթային հաշվեկշիռը,
ինչպես նաև դրա բաղադրիչները (ուղիղ, ցրված և գումարային ճառագայթում,
էֆեկտիվ ճառագայթում):
Աշխարհագրական գործոններ: Սրանք կախված են հետևյալ բնութագրերի ազդեցությունից.
• տեղանքի աշխարհագրական լայնություն;
• մայրցամաքների և օվկիանոսների աշխարհագրական բաշխվածություն;
• օվկիանոսի չափեր, զանգված և բաղադրություն;
• ցամաքի մակերևույթի և օվկիանոսների հատակի ռելիեֆ;
• ծովի մակարդակից ունեցած բարձրություն;
• բուսական, ձնային և սառցե ծածկույթի առկայություն;
• տաք և սառը օվկիանոսային հոսանքներ;
• Երկրի չափերը և զանգվածը:
Աշխարհագրական լայնությունը կլիմայի կարևորագույն գործոններից է:
Դրանից է կախված կլիմայական տարրերի բաշխման զոնայականությունը:
Մարդածին գործոններ
Հազարամյակների ընթացքում մարդու տնտեսական գործունեությունը
հարմարվում էր շրջապատող կլիմայական պայմաններին, սակայն, հաշվի
չառնելով այդ գործունեության դրական կամ բացասական ազդեցությունը
կլիմայի վրա: Այն ժամանակ, երբ Երկրի բնակչությունը համեմատաբար
փոքրաքանակ էր, և մարդու էներգետիկ զինվածությունը համեմատաբար
թույլ էր, թվում էր, թե բնության վրա մարդածին ազդեցությունը չի կարող
ազդել կլիմայի կայունության վրա: Սակայն, XX դարի կեսերից, մարդու
գործունեությունը գնալով ձեռք էր բերում այնպիսի մասշտաբներ, որ
ծառացավ մարդու տնտեսական գործունեության կլիմայի վրա ունեցած
ազդեցության խնդիրը:
Կլիմայի մարդածին գործոնների թվին են պատկանում.
- Տնտեսական գործունեության ազդեցությունը մթնոլորտի քիմիական
բաղադրության վրա, ինչը պայմանավորված է ածխածնի երկօքսիդի և այլ
ջերմոցային գազերի արտանետմամբ` զանազան արդյունաբերական աէրոզոլների, ինչպես նաև օրգանական վառելիքի այրման արդյունք են (Նկ. 1.2.); - Հողային ընդարձակ զանգվածների մերկացումը, անտառների ոչնչացումը, անասունների գերարածեցումը և այլ տնտեսական գործունեությունների ազդեցությունը գետնամերձ մակերևույթի վրա: Այս ամենը բերում է
Երկրի մակերևույթի ալբեդոյի փոփոխությանը, ինչպես նաև ջերմա- և
խոնավաշրջանառության պրոցեսների խանգարման; - Տեղային ազդեցությունը կլիմայական համակարգի առանձին բաղադրիչների վրա: Սրանց են պատկանում` ջերմային աղտոտումը գոյություն
ունեցող ջրամաբարների վատթարացումը և նորերի կառուցումը, արիդ
զոնաներում բուսականության ոչնչոցումը; - Ազդեցությունը մթնոլորտ–օվկիանոս–ցամաքի մակերևույթ համակարգի խոնավաշրջանառության վրա: Սրանց թվին են պատկանում` ազդեցությունը ամպամածության վրա, ջրդի հողատարածքների շրջաններում
գոլորշիացման մեծացումը, օվկիանոսային ջրերի աղտոտումը և այլն; - Մարդու կողմից էներգիայի օգտագործումը տարատեսակ տնտեսական գործունեության պայմաններում բերում է մթնոլորտի լրացուցիչ տաքացման: Մարդու օգտագործած ողջ էներգիան վեր է ածվում ջերմության, ընդ
որում այդ ջերմության հիմնական մասը հանդիսանում է մթնոլորտի համար
որպես էներգիայի լրացուցիչ աղբյուր, որը բերում է վերջինիս ջերմաստիճանի
բարձրացմանը:
Ջերմության լրացուցիչ աղբյուր են նավթը, բնական գազը, ատոմային
էներգիան: