Հողային ռեսուրսների պահպանությունը և ռացիոնալ օգտագործումը

Հայաստանում հողային պաշարների պահպանության ընթացքում անհրաժեշտ է ապահովել հողերի նպատակային օգտագործումը, կատարելագործել հողերի պահպանության և օգտագործման պետական վերահսկողությունը` կիրառելով Հայաստանի հողերի օրենսդրական պահպանության հիմունքները, ստեղծել խախտված հողերի վերականգման հիմնադրամ, ապահովել արոտավայրերի ընդհանուր օգտագործման սզբունքները, ինչպես նաև կանխարգելել տարբեր ախտոտիչների վտանգավոր ազդեցությունը հողերի վրա։ Հողերի աղտոտման կանխման նպատակով ձեռնարկվում են մի շարք միջոցառումներ, որոնցից են մաքուր տեխնոլոգիաների ներդրմանը նպաստող տնտեսական մեխանիզմները, արտանետումների և թափոնների առաջացման նվազեցմանը ուղղված միջոցառումները։

Հողերի պահպանության ոլորտում իրականացվում են մի շարք ծրագրեր ու նախագծեր, այդ թվում նաև` միջազգային կազմկակերպությունների հետ։ Հողերի պահպանությունը, որն ուղղված է հողերի նպատակային և ռացիոնալ օգտագործմանը, ներառում է տնտեսական, կազմակերպչական, օրենսդրական և այլ միջոցառումների մշակում և կիրառում։

Հողերի դեգրատացիայի դեմ դեմ պայքարելու հարցը Հայաստանում համարվում է առաջնակարգ խնդիր։ Այն ճիշտ հիմքերի վրա դնելու համար ավելի արդյունավետ է դեգրատացիայի կանխումը, քան պայքարել դրա հետևանքների դեմ, որն ավելի դժվար է ու պակաս արդյունավետ։

Առկա հիմնախնդիրներով պայմանավորված հողային ռեսուրսների կառավարման ոլորտում որպես ուղղություններ են դիտարկվում.

  • Օրենդսրության ոլորտում` հողային ռեսուրսների կառավարման համակարգում սահմանել հողերի ըստ նպատակային նշանակության օգտագործման նկադմամբ սահմանափակումները և իրավական ռեժիմը, սակայն բարելավելով հողային ֆոնդի հաշվառման համակարգը և ներդնելով հողօգտագործումն ու քաղաքաշինական գործունեությունը կարգավորող հողաշինարարական և քաղաքաշինական փաստաթղթերում հողերի գոտևորման նոր համակարգ։
  • Ուժեղացնել հողերի օգտագործման ու պահպանության նկատմամբ վերահսկողությունը` իրականացնելով հանրապետական, մարզային, համայնքային ծրագրեր` ուղղված հողերի օգտագործմանն ու պահպանությանը։
  • Հողերի պահպանության ոլորտում հողերի դեգրադացիայի նվազեցումը և կանխարգելումը, այդ նպատակով հակաէրիզիոն, հակասողանքային և մելորատիվ միջոցառումների կազմակերպումը, խախտված հողերի վերականգնման միջոցառումների իրականացումը, սեփականաշնորհված գյուղատնտեսական նշանակության հողամասերի միավորման, խոշորացման սկզբունքների սահմանումը։
  • Տեղեկատվության ոլորտում` արդիական տեխնոլոգիաների վրա հիմնված երկրատեղեկատվական համակարգերի ստեղծումը`մոնիթորինգի չափորոշիչների կիրառումով, համայնքների միջև, լիազորությունների փոխանցումը համայնքներին (բացառելով դրանց մասնավորեցումը) ապահովելով հողերի դեգրատացիայի կանխարգելումը և կենսաբազմազանության պահպանությունը։

Իրավիճակը բարելավելու լավագույն տարբերակը կլիներ թերևս այն, որ պարարտանյութերի ներկրման դժվարություններն օգտագործվեին ի նպաստ օրգանական կամ կենսաօրգանական ուղղվածությամբ գյուղատնտեսության զարգացման, երբ անօրգանական բնույթի սննդատարրերը փոխարինվում են տարբեր եղանակներով վերամշակված գոմաղբում և այլ թափոններում (կենսահումուս, մեթանային խմորման կոնվերտ) առկա բաղադրիչներով: Այս դեպքում հողը ոչ միայն հարստանում է անհրաժեշտ սննդատարրերով, այլ նաև հումուսի առաջացման համար անհրաժեշտ բակտերիալ կազմով։ Այդպիսի հողերում աճող բույսերը գրեթե կարիք չունեն քիմիկատների միջամտության, իսկ աճեցրած բերքը որակվում է որպես էկոլոգիապես մաքուր և հեշտությամբ է գտնում իր տեղը շուկայում: Վերջին տաս տարիների ընթացում մասնակի հաջողությամբ փորձեր են արվել Հայաստանում տարածել կենսահումուսի մշակույթը։ Առաջին քայլերն են արվում գյուղատնտեսության թափոնները` գոմաղբ, բուսական մնացորդներ, օգտագործել կենսագազ և բարձրաարժեք կենսաօրգանական պարարտանյութ ստանալու ուղղությամբ: Կենդանիների գլխաքանակը երկրում այնպիսին է, որ ոչ միայն կապահովի բոլոր գյուղատնտեսական հողերն արժեքավոր կենսապարարտանյութերով, այլև թույլ կտա արտահանել խտացված պատրաստուկներ: Հայաստանն ունի ևս մեկ բնական ռեսուրս, որը հողի որակը բարելավող հիանալի միջոց է: Խոսքը երկրի հյուսիսում և հյուսիս-արևելքում հայտնաբերված ցելոիթների մեծ պաշարների մասին է: Դրանք բարելավում են հողի գազափոխանակությունը և ապահովում սննդանյութերի մուտքը բույսի մեջ փոքրիկ չափաբաժիններով, ինչը չի հանգեցնում սննդատարրերի կուտակման բույսի մեջ և դրանով նպաստում է բույսի աճի և արտադրողականության բարձրացմանը: Հայաստանի հողերին սպառնում է աղակալման, իսկ այն չկանխելու դեպքում` անապատացման վտանգ: Հայաստանը ունի 5 հազար հեկտար առաջնային աղակալման հողեր, ինչը պայմանավորված է հողերի կազմով ու կառուցվածքով, և երկրորդային աղակալման 25 հազար հեկտար հողեր, որոնք առաջացել են սխալ շահագործման կամ ոչ պատշաճ ագրոտեխնիկայի կիրառման հետևանքով: Խնդիրը ոչ միայն այն է, որ Հայաստանը առանց այն էլ սակավահող է, այլ որ այդ հողերը գտնվում են գյուղատնտեսության վարման համար ամենաբարենպաստ գոտում` Արարատյան հարթավայրում , ուր կա և ոռոգման ջուր և ավելի քան բավարար ինսուլացիա մեկ սեզոնի ընթացքում մի քանի բերք ստանալու համար: Միջոցառումները, որոնք կարող են կանխել հետագա աղակալումը և դարձնել այդ հողերն օգտագործելի, հետևյալն են.

  • Մակերեսային ջրերի խորացում դրենաժային համակարգի միջոցով
  • Տրանսպիրացիայի նվազեցում ջրածնատեխնոլոգիաների կիրառման և դաշտապաշտման անտառաշերտերի միջոցով
  • Հալոֆիտ և աղադիմացկուն բուսատեսակներ մշակելու ու ճիշտ ցանքաշրջանառությանուն կատարելու միջոցով

Գյուղատնտեսության համար գլխավոր արտադրամիջոց ծառայող հողատարածությունը մեր անփոխարինելի հարստությունն է և այն ամեն կերպ պետք է պահպանվի, պետք է բարձրացվի նրա բերրիությունն ու օգտագործման ինտենսիվությունը: Այսպիսով քանի, որ Հայաստանի հողային ռեսուրսների մի մասն է միայն հարմար երկրագործության համար, ըստ որում, դրանց բնական բերրիությունն էլ բարձր չէ, բավարար արդյունք ստանալու համար անհրաժեշտ է կիրառել մեծ աշխատանք ու միջոցներ պահանջող բարելավման միջոցառումների մի ամբողջ համալիր: Այստեղից էլ բխում է հողային ռեսուրսների, հատկապես նրանց արժեքավոր մասի` մշակովի հողերի պահպանման ու անընդհատ բարելավման հույժ կարևորությունը:


Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s