Օդի և ջրի նման՝ հողը ևս ենթակա է աղտոտման։ Դրա աղտոտման աղբյուրներից մեկը մթնոլորտն է։ Մթնոլորտի աղտոտիչները նստում են հողի մակերևույթին։ Հողի աղտոտման աղբյուրներ են նաև մետաձուլական գործարանների, նավթաարդյունաբերական և արդյունաբերական այլ ձեռնարկությունների թափոնները։ Հողի աղտոտման մեկ այլ աղբյուր է ժամանակակից գյուղատնտեսությունը , որը չի կարող չկիրառել թունաքիմիկատներ և պարարտանյութեր, քանի որ դրանց բացակայության դեպքում բերքի մեծ կորուստներ ունենալու վտանգ է սպառնում։ Վտանգը մեղմացնելու նպատակով շատ տնտեսություններում կիրառվում են վնասատուների դեմ պայքարի կենսաբանական եղանակներ և օրգանական, անվտանգ պարարտանյութեր։
Հողի աղտոտման հիմնական աղբյուր են արդյունաբերական, գյուղատնտեսական, կենցաղային և ռադիոակտիվ թափոնները, տրանսպորտը, էներգետիկան:
1. Արդյունաբերական աղտոտում՝
Հողի արդյունաբերական աղտոտման հիմնական աղբյուրներն են մետաղաձուլական գործարանների, նավթարդյունաբերական և արդյունաբերական այլ ձեռնարկությունների թափոնները: Նման աղտոտումները կարող են ընդգրկել հսկայական տարածություններ և հայտնաբերվել երկրագնդի ամենատարբեր վայրերում: Հայաստանում հողերի աղտոտման աղբյուր է հանդիսանում Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը, Ագարակի լեռնահարստացուցիչ ֆաբրիկան, Ալավերդու լեռնամետալուրգիական կոմբինատը, Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան: Այս ձեռնարկությունների շահագործման արդյունքում, հողը աղտոտվում է մետաղներով (պղինձ, սնդիկ, արսեն, կապար,մոլիբդեն, նիկել կադմիում,քրոմ) և ցիանական միացություններով: Աղտորվածության վիճակը խիստ մտահոգիչ է հատկապես հիշյալ ձեռնարկությունների հարակից տարածքներում, որտեղ ծանի մետաղներով հողի աղտոտվածությունը գերազանցում է թույլատրելի սահմնաը բազմակի անգամ , իսկ առանձին դեպքերում տասնյակ անգամներ (Ալավերդու պղնձամոլիբդենային կոմբինատի 3 կմ շառավիղով գոտում ծանր մետաղները 20-40 անգամ, մասնավորապես պղինձը՝ 30, կապարը՝ 16 և այլն): Ավելին լեռնահանքային ձեռնարկությունների մեծ մասը գտնվելով բարձիադիր գոտիներում, իրենց հոսքաջրերով վտանգ են ներկայացնում ցածրադիր գոտիների համար: Մտահոգիչ է նաև հանրապետությունում օգտակար հանածոների արդյունահանման բաց եղանակի կիռառումը: Հանրապետությունում կուտակված արդյունաբերական թափոնների ծավալը հասնում է մի քանի հարյուր միլիոն խորանարդ մետրերի: Ռիսկային են համարվում պոչամբարների հարակից հողերը, որոնք կազմում են 1400 հա-ից ավելի: Վտանգ է ներկայացնում նաև բենզինով շահագործվող տրանսպորտային միջոցները, հատկապես մայրուղիների հարակից հողատարածքների համար: Առանձնապես վտանգավոր են տեխնոլոգիական գործընթացներում քլոր և քլորի միացություններ օգտագործող «Պլաստպոլիմեր», «Պոլիվինիլացետատ», «Նաիրիտ» գիտաարտադրական միավորումները (որպես կողմնակի նյութ առաջանում են դիօքսիններ, որոնք կայուն են մանրէաբանական քայքայման նկատմամբ, ինչի արդյունքում կուտակվելով հողում, երկարատև աղտոտման աղբյուր են հանդիսանում): Հողի արդյունաբերական աղտոտման աղբյուր է հանդիսանում նաև քարերի մշակման, ազբոշիֆերի արտադրությունը, ցեմենտի գործարանները:
2. Գյուղատնտեսական աղտոտում՝
Գյուղատնտեսական աղտոտման հիմնական աղբյուրներն են՝ հանքային պարարտանյութերը, թունաքիմիկատները, անասնապահական համալիրները: