Սերնդեսերունդ

Այսօր մեր ծնողների, տատիկների և պապիկների սերունդները շատ հաճախ են հիացմունքով  հիշում և գովերգում իրենց երջանիկ սովետական մանկությունը, երբ դեռ չկային համակարգիչներ և բջջային հեռախոսներ, միայն երեք հեռուստաալիք էր ցուցադրվում, մարդիկ ավելի բարի էին, արևն՝ ավելի պայծառ, իսկ պաղպաղակն՝ ավելի քաղցր։ Այո, սովետական լավ ժամանակներ էին։

Բոլոր սերունդները զարգանում են այն դարաշարջանում, որում ապրում են, իսկ սերունդների միջեւ կոնֆլիկտներ միշտ են եղել։ Մարդկությունն այնպես է կազմավորված, որ դժվարությամբ է ընդունում նորը կամ ընդհանրապես հրաժարվում է ընդունել և մնում է անցյալում։ Սակայն անցյալի կարոտը՝ մի բան է, իսկ առաջ գնալու դժկամությունը՝ բացարձակ այլ։

Մարդկային քաղաքակրթությունը դարեր շարունակ փոփոխությունների է ենթարկվել և հիմա էլ չի դոփում նույն տեղում։ Սերունդների մտածելակերպի մինջև ընկած անդունդը միշտ էլ զգալի է եղել։ Բայց անցյալ սերնդի ներկայացուցիչները պնդում են, որ յուրաքանչյուր հաջորդող սերունդ նախորդից տգետ է և անբարոյական։ 

Պատմությունն ապացուցում է , որ ուրիշների սխալների վրա սովորելը դրական արդյունք է տալիս, և այսօր ծնողների մեծ մասը, հաշվի առնելով իրենց մեծերի սխալները, ուշադրություն են դարձնում նաև իրենց երեխաների ցանկություններին․ խոսքս խելամիտ ցանկությունների և գիտակից ծնողների մասին է։ Այսօր հենց իրենց շահերը պաշտպանողներն են հասնում հաջողությունների։

Փոխվում է աշխարհը, փոխվում են նաև երեխաները։ Ժամանակակից երեխաները մեծանում ու սովորում  են ընկալելու շնորհիվ, այլ ոչ թե վախի։ Դաստիարակության հին մեթոդները, ինչպիսիք են ապտակը, բղավոցը, վախը, այլևս չեն օգնում վերահսկողության հարցում, այլ ի սպառ վերացնում են լսելու և համագործակցելու ցանկությունը, և ամենակարևորը՝ փակում են մեծերի հետ զգայական փոխազդեցության և շփման ճանապարհը։

Այնպիսի տպավորություն է, որ ամեն հաջորդ սերունդ փորձում է ավելի համբերատար լինել․ նա ընդունում է մարդկանց՝ անկախ ազգից, կարգավիճակից, տեսքից, ճաշակից, կողմնորոշումներից․․․


Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s