Միգրացիա

Միջազգային տնտեսական հարաբերությունների զարգացման
արդի առանձնահատկություններից է աշխատուժի միջազգային միգ-
րացիայի ծավալների ընդլայնումը, ինչը պայմանավորված է գլոբա-
լացման և տարածաշրջանային տնտեսական ինտեգրման գործընթաց-
ների խորացմամբ, աշխարհի երկրների միջև տնտեսական զարգաց-
ման տեմպերի անհամաչափ աճով և այլն: Միջազգային միգրանտների
թվաքանակի սրընթաց աճի մասին է վկայում այն, որ եթե 2000 թ.
նրանց թիվն աշխարհում 173 մլն էր, իսկ 2010 թ.՝ 220 մլն, ապա 2017 թ.
այն գերազանցում էր 257 մլն-ը: Ընդհանուր առմամբ բնակչության մի-
ջազգային միգրացիայի դրդապատճառների հիմքում ընկած է մարդ-
կանց՝ սեփական կենսամակարդակը բարձրացնելու և հետագա սե-
րունդների համար առավել բարեկեցիկ կյանք ապահովելու ձգտումը:
Այդ է պատճառը, որ 2017 թ. միջազգային միգրանտների գերակշիռ մա-
սը՝ մոտ 64 %-ը (165 մլն մարդ), բնակվում է բարձր եկամուտ ունեցող
երկրներում, իսկ 32 %-ը (81 մլն մարդ)՝ միջին, և ընդամենը 4 %-ը (11
մլն մարդ)՝ ցածր եկամուտ ունեցող երկրներում1:
Հարկ է նշել, որ միջազգային միգրանտներն աշխարհում սփռված
են խիստ անհավասարաչափ: Այսպես, 2017 թ. տվյալներով նրանց ա-
վելի քան 50 %-ը բնակվում է աշխարհի ընդամենը 10 երկրում:


Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s