Համո Սահյան

Համո Սահյանը XX դարի 2-րդ կեսի հայ ազգային, խոհափիլիսոփայական պոեզիայի երևելի ներկայացուցիչներից է: Նրա ստեղծագործությունն առանձնանում է հայրենի բնաշխարհի ու մարդու նկատմամբ անհուն սիրով և բնապատկերների գեղարվեստական բազմազանությամբ:

Համո Սահյանը (իսկական անուն-ազգանունը՝ Հմայակ Գրիգորյան) 1939 թ-ին ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտի հայկական բաժանմունքը, 1939–41 թթ-ին աշխատել է տեղի «Խորհրդային գրող» թերթի խմբագրությունում: Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին (1941–45 թթ.): 1945–51 թթ-ին աշխատակցել է Բաքվի «Կոմունիստ» (հայերեն) թերթին, ապա տեղափոխվել է Երևան: 1951–54 թթ-ին՝ «Ավանգարդ», 1954–65 թթ-ին «Ոզնի» պարբերականների խմբագրություններում եղել է բաժնի վարիչ, 1965–67 թթ-ին՝ «Գրական թերթի» գլխավոր խմբագիր:Սահյանի առաջին գործերը տպագրվել են 1930-ական թվականներին, սակայն նա ճանաչման է արժանացել ռազմաճակատում գրած «Նաիրյան դալար բարդի», «Նամակ ճակատից», «Որոտանի եզերքին» բանաստեղծություններով: 1946 թ-ին լույս է տեսել առաջին՝ «Որոտանի եզերքին» ժողովածուն: Այնուհետև հրատարակվել են «Առագաստ» (1947 թ.), «Սլացքի մեջ» (1950 թ.), «Ծիածանը տափաստանում» (1953 թ.), «Բարձունքի վրա» (1955 թ.), «Նաիրյան դալար բարդի» (1958 թ.), «Հայաստանը երգերի մեջ» (1962 թ.), «Մայրամուտից առաջ» (1964 թ.) ժողովածուները, որտեղ բանաստեղծն ավելի է խորացրել իր նախասիրությունները, հարստացրել ասելիքն ու կատարելագործել բանաստեղծական արվեստը:

Սահյանն առանձնահատուկ ներշնչանքով է խոսում Հայաստան աշխարհի, նրա անցյալի ու ներկայի, պատմության ու գալիքի մասին՝ «Աշխարհում ամենից առաջ», «Փշատենի», «Մի բուռ ես», «Անունդ տալիս» և այլն. 

Հայաստա՜ն, անունդ տալիս,Ժայռի մեջ մի տուն եմ հիշում,

Ալևոր կամուրջի հոնքին

Ծիծառի մի բույն եմ հիշում,

Թեքված մի մատուռ եմ հիշում

Եվ բերդի տեղահան մի դուռ,

Ավերակ տաճարի մի վեմ

Եվ թեքված մի սյուն եմ հիշում:


Սահյանի խորապես ազգային պոեզիայի մեջ, սակայն, հայրենիքը միայն աշխարհագրական տարածք չէ, այն նաև մարդու ներսում է, նրա աշխարհընկալման ձևի ու եղանակի մեջ՝ «Ախր ես ինչպե՛ս…», «Գարունդ հայերեն է գալիս», «Հայաստան ասելիս» և այլն. 


Հայաստան ասելիս աչքերս լցվում են,

Հայաստան ասելիս թևերս բացվում են,

Չգիտեմ՝ ինչո՞ւ է այդպես…

Հայաստան ասելիս աշխարհը իմ տունն է,

Հայաստան ասելիս էլ մահը ո՞ւմ շունն է…

Կմնամ, կլինեմ այսպես:

Սահյանը գրել է նաև հայրեններ, թարգմանել է Ալեքսանդր Պուշկինի, Սերգեյ Եսենինի, Արսենի Տարկովսկու, Գարսիա Լորկայի և այլ բանաստեղծների գործերից:Սահյանի բանաստեղծությունները թարգմանվել են մի շարք լեզուներով:Երևանում Սահյանի անունով կոչվել է դպրոց, գործում է «Համո Սահյան» գիտամշակութային կենտրոնը, որը սահմանել է Սահյանի անվան հուշամեդալ:Երևանում՝ Սահյանի տան պատին, տեղադրվել է բանաստեղծի դիմաքանդակը (2007 թ-ին, քանդակագործ՝ Գետիկ Բաղդասարյան):

«Երևի ամեն մեկը իր կյանքում մի փոքրիկ ճանապարհ պիտի պատրաստի և հարթեցնի իր ճանապարհը»:«Բանաստեղծը մարդու միտքը հղկելով, բյուրեղացնելով՝ նրան կապում է տիեզերքին, սովորեցնում ապրել մեծ կյանքով»:

Համո Սահյան

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s