Պահանջարկ

Պահանջարկ, ապրանքների ու ծառայությունների այն քանակն է, որը գնորդները ցանկանում են գնել տվյալ պահին, տվյալ գնով։ Պահանջարկի չափերը որոշվում են գնորդների վճարունակ հնարավորություններով, այսինքն՝ դրամական միջոցների այն գումարով, որով պետք է ապրանքներ գնվեն։ Տարբերում են բնակչության կամ անձնական (անհատական) և արտադրողների կամ արտադրական (արտադրողական)։ Պահանջարկի առաջին օբյեկտ են ժողովրդական սպառման ապրանքներն ու անձնական սպառման համար օգտագործվող ծառայությունները, երկրորդի՝ արտադրողական սպառման պրոցեսում կիրառվող արտադրության միջոցները։ Պահանջարկի մեծությունը պայմանավորված է գնով։ Այդ մեծության վրա ազդում են գնային և ոչ գնային գործոններ։ Պահանջարկը հասարակության ամբողջ պահանջմունքը չէ, այլ միայն բավարարման ենթակա, դրամական միջոցներով ապահովված ապրանքային զանգվածի պահանջմունքը։ Պահանջարկի մեծության միջև գործում է հակադարձ կամ բացասական կապ, այս հակադարձ կապն անվանվում է պահանջարկի օրենք։

Պահանջարկի վրա ազդող գործոններ

Գնային

Ապրանքի շուկայական գնի և այն քանակության միջև, որի նկատմամբ ներկայացվում է պահանջարկ, գոյություն ունի փոխհարաբերակցություն։ Քանակային արտահայտությամբ՝ ապրանքների պահանջարկը փոխվում է տվյալ ապրանքի գնին հակադարձ համեմատական։ Ապրանքի բարձր գինը սահմանափակում է դրա պահանջարկը, իսկ գնի իջեցումը առաջ է բերում պահանջարկի ավելացում։ Մյուս գործոնների անփոփոխ լինելու դեպքում գներն իջնում են, ապա պահանջարկն աճում է և հակառակը. գների բարձրացումն առաջ է բերում պահանջարկի քանակական նվազում։ Պահանջարկի մեծությունը փոփոխվում է այն ժամանակ, երբ փոփոխական է միայն տվյալ ապրանքի գինը, իսկ պահանջարկը փոփոխվում է այն ժամանակ, երբ փոփոխվում են ոչ գնային գործոնները։

Ոչ գնային

Բնակչության եկամուտներ

Որպես կանոն, եկամուտների ավելացման դեպքում մեծանում է թանկ, որակյալ ապրանքների պահանջարկը։ Այն ապրանքները, որոնց պահանջարկը եկամուտների աճին զուգընթաց աճում է, անվանում են բարձր մակարդակի կամ նորմալ ապրանքներ։ Դրա հետ մեկտեղ, գոյություն ունեն այնպիսի ապրանքներ, որոնց սպառումը եկամուտների ավելացմանը զուգընթաց նվազում է։ Սրանք անվանվում են ցածր կարգի ապրանքներ, որոնց պահանջարկը եկամուտների ավելացման դեպքում փոխվում է հակառակ ուղղությամբ՝ եկամտի ավելացման դեպքում դրանց սպառումը նվազում է, և հակառակը։

Փոխարինող և փոխլրացնող ապրանքների պահանջարկը և գին

Երբ մի ապրանքի գինը բարձրանում է, ապա դրա պահանջարկը նվազում է, բայց միաժամանակ բարձրանում է մեկ այլ՝ փոխարինող ապրանքի պահանջարկը։ Փոխլրացնող ապրանքները սպառման կամ օգտագործման ընթացքում ուղեկցում են միմյանց։ Այս դեպքում մի ապրանքի պահանջարկի աճը հանգեցնում է մյուսի պահանջարկի աճին։ Օրինակ՝ եթե մեծանում է հեծանիվների պահանջարկը, ապա մեծանում է նաև մարզական հագուստի պահանջարկը։

Շուկայի չափեր

Որքան մեծ են ապրանքի առաջարկի ծավալները, այնքան ցածր է դրա գինը և մեծ է պահանջարկը։

Գնորդների թիվ

Այստեղ գոյություն ունի ուղիղ կախվածություն՝ որքան շատ են սպառողները, այնքան մեծ է պահանջարկը։

Գնորդների ճաշակ, նախասիրություններ և ազգային առանձնահատկություններ

Սպառողների նախասիրությունները և ճաշակը ձևավորվում են հասարակության, ավանդույթների, գովազդի ազդեցությամբ։ Հաշվի առնելով ազգային առանձնահատկությունները, եթե փոխվի այն ապրանքի գինը, որը տվյալ տարածաշրջանում ապրող բնակչության ամենօրյա պահանջարկի առարկա է, ապա պահանջարկը չի փոխվի կամ կփոխվի աննշան։

Սպասումներ

Սպառողական սպասումները կապված են ապրանքների և ծառայությունների գների փոփոխության կամ եկամուտների փոփոխության հետ։ Եթե ապրանքների գները բարձրանալու են, ապա դա ստիպում է սպառողներին տվյալ պահին ձեռք բերել ավելի շատ ապրանքներ։ Եվ հակառակը՝ գների իջեցման սպասումները հիմնականու կրճատում ներկայիս ծախսերը։

Գովազդ

Գովազդը հաճախ ձևավորում է պահանջարկը այն ժամանակ, երբ սպաղողը ապրանքին ծանոթ չի լինում։ լավ կազմակերպված գովազդը նպաստում է պահանջարկի մեծացմանը, որը պահանջարկի կորը տեղաշարժում է դեպի աջ։


Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s