Մեր քննարկումը…

Հունվարին 15-ին գրականության ժամը քննարկման օր էր։ Քննարկմանը մասնակցում էին գրականության մեր խմբի ու ընկեր Կարինեի խմբի աշակերտները։ Այս մի քննարկումը բավականին ծավալուն, բոլորին հետաքրքիր մի թեմա էր։ Քննարկում էինք սոցցանցերը։ Նախօրոք բոլորս գրել էինք մեր կարծիքներն այս թեմայի շուրջ։ Քննարկման նպատակը հաղորդակցությունն էր։ Վարողներն այս անգամ մեր դասընկերուհիներ Արմինեն ու Լիզան էին, ովքեր, ի դեպ, առաջին անգամ էին վարում, և հենց նրանք էլ առաջ էին տանում այն։ Խոսեցինք այն մասին, թե ով ինչի համար է մուտք գործում համացանց, համանցացի լավ և վատ կողմերի մասին, վտանգների մասին և այլն։ Ընթացքը հետաքրքիր էր, բնականաբար եղան տարբեր տեսակետներ ու կարծիքներ, որոնց շուրջ էլ բանավիճեցինք։ Հիմա երեխաների, ինչու չէ, նաև դեռահասների մեծամասնությունը իրենց ժամանակի մեծ մասը տրամադրում է համացանցին ու սոցցանցերին։ Պարզապես հարկավոր է, որ յուրաքանչյուրը կարողանա վերահսկել այն ժամանակն ու գործունեությունը, երբ օգտվում է սոցիալական ցանցերից: Ավելի փոքրերի համար եթե վերահսկողությունը լինի մեծերի կողմից, երեխաները ինչ-որ չափով պաշտպանված կլինեն սոցիալական ցանցերի բացասական ազդեցությունից և չեն ունենա կախվածություն, չեն բախվի մի շարք այլ խնդիրների: Ի վերջո, եզրակացությունը մեկն էր՝ այսօր առանց սոցցանցերի չենք պատկերացնում մեր կենսակերպը։

Լուսաբանեց՝ Ինեսա Գափոյանը:


Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s