Երբևէ մտածե՞լ ենք, թե որքան և ինչի համար եք ջուր ծախսում մեկ օրվա ընթացքում: Սրա մասին չափազանց կարևոր է իմանալ, քանի որ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ տարեցտարի մարդիկ ավելի շատ են ջուր օգտագործում: Ըստ կանխատեսումների՝ 2050-ականներին աշխարհի բնակչության 2/3-ը կարող է ունենալ ջրի պակաս։ Որպեսզի Հայաստանի բնակչությունը ևս չհայտնվի նման ծայրահեղ վիճակում, անհրաժեշտ է բարձր պատասխանատվությամբ օգտվել բնության շնորհած այս բարիքից:
Ահա թե որքան ջուր է անհրաժեշտ հետևյալ մթերքներից մեկ կիլոգրամ ստանալու համար`
Սուրճ` 18900 լիտր
Տավարի միս` 15400 լիտր
Գառան միս` 10400 լիտր
Խոզի միս ` 6000 լիտր
Հավի միս` 4300 լիտր
Պանիր` 3180 լիտր
Բրինձ` 2500 լիտր
Լոբի`2145 լիտր
Ցորեն` 1830 լիտր
Շաքարավազ` 1780 լիտր
Խնձոր` 822 լիտր:
Սրանք դեռ այն ամենը չէ, որը մենք պարտադիր օգտագործում ենք:
20 րոպե ցնցուղ օգտագործելու ջրի ծախսը`400 լիտր
լոգանք ընդունելու ջրի ծախսը`300 լիտր
զուգարանում ջրի ծախսը օրական`50 լիտր
5 րոպե սպասք լվանալիս հոսում է`50 լիտր
լվացքի մեքենան ծախսում է`100 լիտր
ատամներ լվանալիս ծորակից հոսում է`30 լիտր
Փորձենք ընդհանրացնել այս արդյունքները: Սննդի համար օգտագործվում է օրական` 3200 լիտր, հիգենիայի համար` 930 լիտր: Ստացվում է օրական մինիմում` 4150 լիտր, շաբաթական` 29050 լիտր, տարեկան` 1.514.750 լիտր և սա դեռ մինիմումն է: