Աշխատանքային իրավունք

Աշխատանքային իրավունքը, իրավունքի ոլորտ է, որով կարգավորվում են աշխատողների, արհմիությունների, գործատուների և պետության միջև փոխհարաբերությունները, արմրագրվում և երաշխավորվում են աշխատանքի իրավունքը, աշխատողների երաշխիքները, դրանց իրացման, ինչպես նաև պաշտպանության պայմանները և կարգը։ Աշխատանքի իրավունքը մարդու անօտարելի իրավունքների ու ազատությունների խմբին պատկանող իրավունք է, ըստ որի յուրաքանչյուր ոք ունի իր ֆիզիկական գոյությունը, հոգևոր ու նյութական պահանջմունքները բավարարելու նպատակով սեփական … More Աշխատանքային իրավունք

Վանի թագավորության գրային համակարգը

Վանի թագավորության գրային համակարգըՎանի թագավորությունում լայն կիրառություն են ունեցել սեպագիր համակարգերը: Սարդուրի I արքայի օրոք (Ք.ա. մոտ 840-825 թթ.) կանգնեցվել են ասորեստանյան սեպագրով (շուրջ 600 նշանª ձախից աջ գրությամբ) և ասուրերենով գրված արձանագրություններ: Այդ արքայից հետո ասուրերենով բնագրերը հանդիպում են Բիայնիլի-Ուրարտուի արքաների երկլեզու կոթողներում, ինչպես նաև Արդինի-Մուսասիրում: Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ հայաստանյան տի­րա­կալների … More Վանի թագավորության գրային համակարգը

Վանի թագավորության մշակույթը

Հայաստանում բրոնզեդարյան նյութական և հոգևոր մշակույթի ավանդույթները պահպանվում և իրենց հետագա զարգացումն են ապրում Վանի թագավորության շրջանում։ Թագավորության քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում կարևոր դեր էին կատարում ամրոցներն ու տաճարները։ Խոշոր բնակավայրերը հիմնավորապես ամրացվում էին պարիսպներով։ Բնակատեղի կենտրոնում տեղադրված էր միջնաբերդը, որն ապաստան էր ծառայում երկարատև պաշարումների ժամանակ։ Ամրոցատիպ ճարտարապետական հուշարձաններից հատկապես լավ են ուսումնասիրված Էրեբունի … More Վանի թագավորության մշակույթը

Կեչուտի ջրամբար

Ջրամբարը դա արհեստականորեն ստեղծված ջրածավալ է,  ծառայում է ժողովրդական տնտեսության կարիքների համար օգտագործվող ջուրը կուտակելու և պահելու համար։ Լեռնային գետի հոսքը կարգավորելու, հալոցքաջրերն ու անձրևաջրերը ոռոգման նպատակով կուտակելու, էներգետիկ կարիքները հոգալու և չորային միկրոկլիմայական պայմանները մեղմացնելու համար Հայաստանում կառուցվել է շուրջ 80 ջրամբար՝ 988 միլիոն մ3 ընդհանուր մակերեսով։ Ես կառանձնացնեմ Կեչուտի ջրամբարը: Կեչուտի ջրամբար. Ջրամբարի շինարարական աշխատանքները սկսվել … More Կեչուտի ջրամբար

Առաջադրանք

Անդրադարձ առաջին շտեմարանին — 1) շոյանք, մոմլաթ, հարված, կանթեղ 3) — 4) հավատարմագիր, խաղկատուն, կիզակետ, բաժնետամս 4) — 1) տանուտեր, պատկեր, հավաք, միտք 5) — 4) գիշերներ, պատճեններ, բեռներ, վաչկատուններ 6) — 4) մենապար, մեկնակետ, գիսաստղ, ճամփեզր 8) — 4) երկնաքեչ, սևամորթ, նետաձիգ, քարտաշ 10) — 1) հակինթաշարեր, լապտերավառեր, կողմնացույցներ, նավթամուղներ 11) — 3) աստղագետներ, … More Առաջադրանք

Վիլյամ Սարոյան

Ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանը (1908թ. օգոստոսի 31 — 1981թ. մայիսի 18) համաշխարհային գրականության ականավոր ներկայացուցիչներից է: Նա պատմվածքի ժանրը հարստացրել է սոցիալ-հոգեբանական նոր թեմատիկայով, մարդու, մարդկային մտածողության, ապրումների և բարոյականության մասին թարմ ասելիքով, պատումի նոր ձևերով: Վիլյամ Սարոյանը ծնվել է Արևմտյան Հայաստանի Բիթլիս (Բաղեշ) քաղաքից Ֆրեզնո գաղթած հայի ընտանիքում: 4 տարեկանում զրկվել է հորից, որոշ … More Վիլյամ Սարոյան

Հայաստանի պետական կառավարման համակարգը

Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է։ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով։ Հայաստանի Հանրապետության պետական կարգը կիսանախագահական հանրապետությունն է։ Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման և հավասարակշռման … More Հայաստանի պետական կառավարման համակարգը

Մեծ Հայքի պետական կարգը Արշակունիների օրոք

Արշակունյաց թագավորության ժամանակաշրջանում ավարտուն տեսք և իրավական ձևակերպում ստացան ավատապետական զարգացած հասարակարգին բնորոշ ինստիտուտներր՝ իշխող ազնվականության ավատատիրական սեփականության ձևերը, նրանց ժառանգական իրավունքները, արտոնություններն ու պարտականությունները, տերունի-վասալ հարաբերությունների և կառավարման համակարգի սանդղաձև կառուցվածքը և այլն: Նվիրապետական «սանդուղքը» գլխավորում էր երկրի գերագույն միապետը` Հայոց Արշակունի արքան: Ւշխող վերնախավի առաջին աստիճանը կազմում էին չորս կուսակալ «աշխարհների»՝ Աղձնիքի, Կորճայքի, Նոր … More Մեծ Հայքի պետական կարգը Արշակունիների օրոք