Հիմնախնդիրներ

Հասարակական և տնտեսական զարգացման ընթացքում տեղի ունեցած կերպափոխումները իրենց որոշակի ազդեցությունն ունեցան քաղաքային բնակավայրերի կենսագործունեության վրա’ ստեղծելով բազմատեսակ տնտեսական, սոցիալական, գիտական, բնապահպանական և կառավարչական հիմնախնդիրներ: Ներկայումս տեղի ունեցող տարբեր գործընթացների ուսումնասիրությունն ու վերլուծությունը ցույց են տալիս, որ հասարակական, տնտեսական հարաբերություններում տեղի ունեցող արմատական փոփոխություններն առավելապես ցայտուն են և կենտրոնացած են խոշոր քաղաքներում: Քաղաքային տնտեսություններում հետևողականորեն խորանում են հասարակական-քաղաքական և տնտեսական-սոցիալական հիմնախնդիրները, անշեղորեն մեծանում է գործարար և ֆինանսական շրջանակների դերն ու նշանակությունը, արմատապես փոխվում են կառավարման, կարգավորման, ծրագրավորման ձևերը, մեթոդները և օբյեկտները, առավել ցայտուն են արտահայտվում տարածքային զարգացման անհամաչափությունները: ՀՀ տնտեսական, քաղաքական, սոցիալական զարգացման մեջ մայրաքաղաք Երևանն առանձնահատուկ տեղ ունի: Այն ֆինանսական և գործարար ակտիվության կենտրոնն է, որն ապահովում է երկրում առկա աշխատատեղերի զգալի մասը: Միաժամանակ, Երևանը հասարակական ակտիվության կենտրոն է և առավելագույն ռեսուրսներ ու հնարավորություններ ունի սոցիալական կենսագործունեության համար: Երևանի քաղաքային տնտեսության զարգացումը և դրանում առկա մարտահրավերները բնութագրական են ՀՀ ամբողջ տնտեսական ու սոցիալական կյանքի համար: Միաժամանակ Երևանի զարգացումն իր ազդեցությունը առավելագույնս է թողնում երկրի սպառողական պահանջարկի և առաջարկի, աշխատանքային, ֆինանսական հոսքերի ձևավորման վրա: Ընդհանուր առմամբ, քաղաքային տնտեսությունն իրենից ներկայացնում է բավականաչափ բարդ համակարգ, որի ուսումնասիրությունը ենթադրում է գիտականորեն հիմնավորված տարբեր մեթոդների և մոտեցումների կիրառում: 


Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s