Ինչպես խնայել էլեկտրաէներգիան

Երբ մարդը ցանկանում է խնայել էլեկտրաէներգիան, առաջին հերթին մտածում է նվազեցնել էլեկտրաէներգիայի սպառումը։ Իսկապես, այսօր մեր բնակարաններում կա մեզ համար անհրաժեշտ տեխնիկա (միկրոալիքային վառարան, արդուկ, հեռուստացույց, սառնարան եւ այլն), որոնց աշխատանքը, բնականաբար, պայմանավորված է էլեկտրաէներգիայի առկայությամբ։ Այս բոլոր սարքերը ստեղծված են մեր կյանքն ավելի հեշտացնելու համար, սակայն դրա դիմաց պետք է նաեւ վճարել։ Այս դեպքում մենք մեծ քանակությամբ էլեկտրաէներգիա ենք ծախսում, ինչն էլ մեծ վնաս է հասցնում մեր գրպանին։

Առաջարկում ենք մեթոդներ, թե ինչպես է պետք ճիշտ օգտագործել տեխնիկան եւ խնայել էլեկտրաէներգիան։

Առաջին. հավանաբար, տանը բոլոր սարքերը միացված են լինում 24 ժամ, ինչն իհարկե, քիչ «չափաբաժնով», բայց նույնպես էլեկտրաէներգիա է խլում։ Այսպիսով, եթե դրանք միացնենք միայն օգտագործման ժամանակ եւ աշխատանքի գնալուց առաջ անջատեք ու հանեք վարդակից, ապա ամսվա վերջում ավելի քիչ գումար ստիպված կլինեք վճարել։ Հենց այսօրվանից փորձեք անջատել հեռուստացույցը, միկրոալիքային վառարանը, երաժշտական կենտրոնը, լվացքի մեքենան եւ այլն։

Երկրորդը. պետք է ուշադրություն դարձնել, թե ինչ քանակությամբ հագուստներ եք գցում լվացքի մեքենայի մեջ։ Որքան շատ լցնեք (իհարկե, 5կգ-ից ոչ ավելի, ինչպես մակնշված է սարքի վրա), այնքան ավելի հազվադեպ կմիացնեք սարքը. ուստի, կխնայենք նաեւ էլեկտրաէներգիան։

Երրորդը. ամեն շաբաթ լվացեք թեյնիկը, քանի որ դրա նստվածքը դանդաղեցնում է եռման ընթացքը եւ բնականաբար, ավելի շատ հոսանք խլում։ Նույնը կարելի է ասել փոշեկուլի մասին. ավելի հաճախ մաքրեք կամ նետեք աղբի պարկերը։


Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s