Առաջին ուսումնական շրջանի ամփոփում

2019 թվականը ինձ համար շատ հետաքրքիր տարի էր: Նախ ավարտեցի դպրոցս, և արդեն ժամանակն էր նոր դպրոց ընտրելու: Բավականին հետաքրքիր ու լավ արձագանքներ էի ստացել այս կրթահամալիրի վերաբերյալ և որոշեցինք գալ կրթահամալիր և տեղում իմանալ ամեն բան: Ինձ շատ դուր եկավ կրթահամալիրը և ես մասնակցեցի ամառային դպրոցին: Ամառային դպոցի առաջին փուլում մեզ ծանոթացրեցին դպոցի կարգ ու կանոնին, աշխատաձևին և մեզ համար բլոգներ բացեցին: Ահա և այդ ընթացքում կատարածս առաջին աշխատանքը: Իսկ ամառային դպոցի երկրորդ փուլը ուսումնական ճամբարն էր Արատեսում: Ահա ճամբարի առաջին տպավորությունները և կարծիքս:

Սեպտեմբեր

Սեպտեմբերը անհատական նախագծերի ամիս էր: Կազմեցի դասացուցակս՝ ընտրեցի խորացված անգլերեն, հայոց լեզու, ֆրանսերեն: Իսկ սպորտաձևը սեղանի թեննիս: Ընտրեցի այս առարկաները , քանի որ սրանք ինձ անհրաժեշտ էին իմ մասնագիտության համար: Սկզբում մի քիչ օտար էր համակարգչով աշխատելը, բայց ժամանակի ընթացքում հարմարվեցինք:

Մուտքի ճամբարից հետո եկավ այն պահը, երբ պետք է քայլ անեինք և դառնայինք նոր սեբաստացի: Այդ քայլն էր Արագածը…դժվար էր հաղթահարել հարավային գագաթը, սակայն ինքս ինձ հաղթելով՝ արեցի դա:

Սեպտեմբերի — Հոկտեմբեր ամսիների ընթացքում արդեն լիովին ընտելացել էինք դպրոցին և աշխատելաձևին, սովորեցի լավ տիրապետել բլոգին և արդեն գիտելիքներս ակտիվ արտահայտեցի բլոգում:

Հոկտեմբեր

Հոկտեմբեր ամսին շարունակեցինք ակտիվ աշխատել նախագծերի վրա: Ընկերներիցս շատերը մեկնեցին ճանապարհորդության, իսկ մենք շարունակեցինք պլանավորել մեր հետագա աշխատանքները:

Նոյեմբեր

Նոյեմբեր ամսին մեծ ուրախությամբ և ցնծությամբ կրթահամլիրում նշեցինք «Հարիսայի» ծեսն ու «Գինու» փառատոնը:

Դեկտեմբեր

Ահա այս ամսին արդեն բոլորիս մոտ նախատոնական տրամադրություն էր տիրում: Բոլորս ավարտին էինք հասցնում 2019-ին կատարած ու կիսած թողած մեր նախագծերն ու աշխատանքները, որպեսզի 2020-ը դիմավորեինք նոր մտքերով ու աշխատանքներով:

Յուրաքանչյուր առարկայի համար ունեմ բաժին և բոլոր նյութերը պարտաճանաչ տեղադրում եմ: Ստորև ներկայացնեմ դրանք՝

ՀասարակագիտությունԱզնիվ Գալստյան, Դիանա Նազարյան

ՊատմությունՎարդան Կարապետյան

ՖրանսերենԿարինե Թևոսյան

ԷկոլոգիաԷմանուել Ագջոյան

Խորացված հայոց լեզու Հասմիկ Ղազարյան

ԱնգլերենԷլինա Մանուկյան

Առաջին ուսումնական շրջանի ամփոփում անգլերեն առարկայից:

Հայոց լեզու և գրականությունՍոֆյա Այվազյան

Առաջին ուսումնական շրջանի ամփոփում հայոց լեզու և գրականություն առարկայից:


Оставьте комментарий