Խորացված առարկաների ցանկում կա նաև անգլերենը: Ուզում եմ ինչպես որ պետքն է տիրապետել այս լեզվին, այդ իսկ պատճառով ընտրել եմ շատ դասաժամեր անգլերենի համար: Հիմա կներկայացնեմ, թե ինչ եմ սովորել և թե ինչ աշխատանքներ եմ կատարել անգլերենի դասաժամերի համար ամբողջ այս ամիսների ընթացքում:
Առաջին դասի համար գրեցի շարադրություն, թե ինչ դեր ունի սպորտը իմ կյանքում:
Կատարել եմ վարժություններ և սովորել մի շարք նոր բառեր:
Կարդացել եմ «Boston tea party» տեքստը, և տեղեկություններ եմ հավաքել:
Ծանոթացել եմ Վալենտինի տոնին:
Ուսումնասիրել եմ Վալտ Դիսնեյին և ծանոթացել եմ նրա գեղարվեստական ժառանգությանը:
Դիտել եմ «Piter Pan» -ը և «Great expertacions»-ը , և տեղեկություն փերիների մասին:
Աշնանային արձակուրդներից հետո շարադրության տեսքով ներկայացրի թե ինչպես են անցել աշնանային արձակուրդներս:
Ուսումնասիրել եմ Հյասատանի մասին հետաքրքիր փաստերը:
Կատարել եմ թարգմանություններ:
Կարդացել ենք նաև փոքրիկ և հետաքրքիր տեքստեր , դրանով հարստացրել բառապաշարը և զարգացնել պատմողականը: