
Ահա մի դիմանկար։ Սա Պիեռ Վինսանի դեմքն է։ Պիեռը ունի սև մազեր ,լայն ճակատ, շագանակագույն աչքեր, խիտ ունքեր և թարթիչներ, մեծ ականջներ, սուր քիթ։ Նրա բերանը մեծ է, շրթունքները կարմիր են, ատամները՝ սպիտակ, դունչը կլոր է, այտերը՝ վարդագույն։
— Նա ունի՞ լեզու:
—Այո, իհարկե։
—Որտե՞ղ է այն:
—Բերանի մեջ։
Պիեռը ոչ գեղեցիկ է, ոչ էլ՝ տգեղ։ Նրա փոքր քույրը՝ Էլենը, շիկահեր է։ Նա ունի մեծ աչքեր, դրանք կապույտ են՝ սև թարթիչներով։ Էլենը գեղեցիկ է։

Ահա տղա: Նա ունի կլոր գլուխ: Նա ուժեղ է: Նա ունի չորս ուժեղ վերջույթներ: Ահա տղայի ձախ ձեռքը և Պիեռի աջ ոտքը: Նա ունի երկու ձեռքեր և երկու ուժեղ ոտքեր: Ահա Պիեռի ձախ ձեռքն ու աջ ոտքը: Նա ունի բարակ մատներ, երկար պարանոց, սուր արմունկներ, կլոր ծնկներ, ուսեր, լայն մեջք և կրծքավանդակ: