Սեպտեմբերի 14-ին գրականության ժամը հայտարարեցինք նախագծի ամփոփման օր: Քննարկման նպատակն էր ներկայացնել ուսումնասիրությունները, հետազոտական աշխատանքները: Ներկայացրինք կրթահամալիրյան, Մխիթարյան միաբանությանը վերաբերողնյութեր, մեր անհատական պատումներն ու հետազոտական աշխատանքները:
Քննարկումն սկսելուց առաջ մեկ անգամ ևս անդրադարձանք հաղորդակցության, բանավեճի և քննարկման կանոններին:
Ասեմ, որ բոլորս էլ աշխատել էինք, կարդացել էինք, տեղեկություններ հավաքելտարբեր աղբյուրներից ու գրքերից: Հետաքրքիր էր տիկին Մարգարիտայի առաջարկած <<Հայերի Վենետիկը>> գիրքը, որտեղից նոր մանրամասներ իմացանք Մխիթարյանների մասին:
Ընթացքը հետաքրքիր էր, բոլորս արտահայտվեցինք, լսեցինք միմյանց: Մեր սիրելի ընկերներ Նարեկն ու Գոռը քննարկման վարողներն էին, ովքեր էլ առաջ էին տանում քննարկումը ու հետևում դրա ընթացքում:
Լուսաբանեց Ինեսա Գափոյանը: