1.Դուրս գրի´ր ուղղակի խոսքով նախադասությունները, ուղղակի խոսքը դարձրո´ւ անուղղակի:
Աստաֆյան փողոց: Եվրոպա կատարած շրջագայությունից վերադարձել էր բանաստեղծ Չարենցը և ֆիլհարմոնիկի լեփ-լեցուն դահլիճում իր տեսած քաղաքների մասին: Գավառականից մայրաքաղաքի վերածված փոքրիկ ու ծուռումուռ Երևանի բնակիչներն ամենատարբեր հարցեր էին տալիս բանաստեղծին: Հանկարծ դահլիճի վերջում նստած մի գունատ տղա հարցրեց.
-Իսկ ո՞րն է աշխարհի ամենագեղեցիկ փողոցը:
Չարենցը նայեց նրան, զգաց, որ սիրահարված մեկն է, ու ոչինչ չասաց: Տղան կրկնեց հարցը: Չարենցը մի քիչ էլ լռեց ու ասաց.
-Հա´ տեսել եմ, շատ գեղեցիկ փողոցներ եմ տեսել, բայց իմ տեսած ամենագեղեցիկ փողոցը գտնվում է Երևանում: Դա Նայիբի քուչեն է:
Իսկ Նայիբի քուչեն Երևանի ամենանեղ ու կեղտոտ փողոցն էր: Եթե երկու աքաղաղ անցնեին այդ փողոցով, մեկը մյուսին կխանգարեր: Այդ փողոցից դուրս էին գալիս լվացքի ու կենցաղային օգտագործման այլ ջրեր ու առու դառնում: Այնպես որ, ոչ մի պատուհան , ոչ մի պատշգամբ ու բակ չէր բացվում այդ փողոցի վրա: Թերևս հին թուրքական թաղամասերից էր մնացել:
Տղան նեղացավ , որ Չարենցն իրեն ծաղրում է: Բանաստեղծը պարզաբանեց.
-Նայիբի քուչեն աշխարհի ամենալավ փողոցն է,որովհետև… այնտեղ է ապրում իմ սիրած աղջիկը:
Մի գունատ տղա հարցրեց.
-Իսկ ո՞րն է աշխարհի ամենագեղեցիկ փողոցը:
Մի գունատ տղա հարցրեց , թե որն է աշխարհի ամենագեղեցիկ փողոցը:
Չարենցը մի քիչ էլ լռեց ու ասաց.
-Հա´ տեսել եմ, շատ գեղեցիկ փողոցներ եմ տեսել, բայց իմ տեսած ամենագեղեցիկ փողոցը գտնվում է Երևանում: Դա Նայիբի քուչեն է:
Չարենցը մի քիչ էլ լռեց ու ասաց, որ տեսել է շատ գեղեցիկ փողոցներ, բայց իր տեսած ամենագեղեցիկ փողոցը գտնվում է Երևանում , և դա Նայիբի քուղեն է:
Բանաստեղծը պարզաբանեց.
-Նայիբի քուչեն աշխարհի ամենալավ փողոցն է,որովհետև… այնտեղ է ապրում իմ սիրած աղջիկը:
Բանաստեղծը պարզաբանեց , որ Նայիբի քուչեն աշխարհի ամենալավ փողոցն է,որովհետև… այնտեղ է ապրում իր սիրած աղջիկը:
- Փակագծում տրված հարցին պատասխանող նախադասություն ավելացնելով՝ տրված պարզ նախադասությունները բարդացրու:
Նավակն արդեն մոտեցել էր նավապետի աղջկան, ով այնտեղ էր երկու ժամ:(ո՞ւմ)
Սա պատմություն է այն մասին, թե ինչպես տղան հաղթահարեց դժվարությունը::(ինչի՞)
Արդեն շատ հեռու եք Աննայենց բնակարանից :(ումի՞ց)
Դեռ կլսեք նրանց մասին , ովքեր կբացահայտեն այս գաղտնիքը:(ո՞ւմ մասին) - Ձեր թաղի կամ քաղաքի մասին պատմի՛ր (որտե՞ղ է, ի՞նչ դիրք ունի, ինչպիսի տներ կան. քեզ այդտեղ ինչպե՞ս ես զգում, մյուս բնակիչները նրա նկատմամբ ի՞նչ վերաբերմունք ունեն) և պատմությունդ վերնագի՛ր:
Երևանն ինձ համար իմ տունն է, իմ ապրելակերպն է, իմ առավոտն ու գիշերն է… Երևանը, նրա փողոցները, պուրակներն ու շենքերն ինձ համար կան ու մնում են աշխարհում անփոխարինելի։ Կարծում եմ, աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայերի համար էլ Երևանը տան խորհուրդ ունի։ Լինելով աշխարհի տարբեր քաղաքներում և հետ վերադառնալով Երևան, հասկանում ես, որ նրա շունչն ու հոտը, Երևանի գույնն ու տեսքը աշխարհում ոչ մի քաղաք չունի։
Երևանի տրամադրությունը, օդն ու ջուրը, Երևանի ամեն մի փողոցն ու պուրակը, հատկապես վերջին շրջանում, նոր գույն ու տրամադրություն է հաղորդում մեզ բոլորիս՝ ոգեշնչելով ավելի լավ աշխատել, ավելի մաքուր ու խնամքով պահել համայն հայության մայրաքաղաք Երևանը։ - Բարդ նախադասությունը պարզ նախադասություններով արտահայտիր:
Օրինակ՝ Այն փաստը, որ նույնիսկ աշխարհի տարբեր ծայրերում բնակվող երկվորյակների ճաշակը շատ հարցերում միանման է, հայտնի է վաղուցվանից:
Վաղուցվանից հայտնի է մի փաստ: Նույնիսկ աշխարհի տարբեր ծայրերում բնակվող երկվորյակների ճաշակը շատ հարցերում միանման է: Կամ՝ Նույնիսկ աշխարհի տարբեր ծայրերում բնակվող երկվորյակների ճաշակը շատ հարցերում միանման է: Դա վաղուցվանից հայտնի փաստ Է :
Հնագիտական պեղումներից պարզվել է, որ մոտ վեց հազար տարի առաջ էլ աղավնիները ծառայել են Ֆրանսիայի տարածքում բնակվող եվրոպացիներին:
Հնագիտական տեղումներից պարզվել է, որ մոտ վեց հազար տարի առաջ էլ աղավնիները ծառայել են Ֆրանսիայի տարածքում բնակվող եվրոպացիներին:Գիտնականները փորձերով ապացուցել են , որ աղավնիներն օժտված են հիանալի հիշողությամբ:
Մոտ վեց հազար տարի առաջ աղավնիները ծառայել են ֆրանսիայի տարածքում բնակվող եվրոպացիներին: Այն պարվել է հնագիտական պեղումներից: Աղավնիներն ոժտված են հիանալի հիշողությամբ, որը ապացուցել են գիտնականները` փորձերով:
Լարվածությունը թուլացնելու ամենահեշտ միջոցը հյուսելն է,որի ժամանակ մարդ կենտրոնանում է թելի ու նախշի վրա՝ կամաց-կամաց կտրվելով իրեն անհանգստացնող մտքից:
Ամերիկյան մի համալսարանի հոգեբանները պարզել են, որ մարդու ստորագրության չափն արտահայտում է նրա հոգեկան վիճակը: - Նախադասության մեջ բառերի դասավորության (շարադասության) սխալ կա. ուղղի՛ր:
Արահետը որոշակիորեն ձգվեց բլուրն ի վեր, ու հասկացա, որ հասել ենք բլրի ստորոտին:
Դանակով ծակծկող փշերն ու լիանաները կտրում ու ճամփա էր բացում ետևից եկողների համար:
Նա աղմկոտ շնչում էր, բայց ոտքերը դնում էր փափուկ խոտի վրա անաղմուկ:
Բարձրանում էր շատ հեշտ, կարծես քայլում էր հարթ ճանապարհով:
Թավուտի միջով տեսանք գրանիտե ժայռ հիսուն ֆունտ բարձրությամբ:
Շատ լավ խոտերը բույնը քողարկում էին:
6.Ա. Խմբից հերթով մեկ բառ վերցրու՛ և Բ խմբի բառերի հետ բոլոր հնարավոր կապակցությունները գրի՛ր:
Ա. Հպարտանալ, կարոտել, սիրել, մտաբերել:
Բ. ծնողներին, , ընկերներին, հողին, ընկերներով, հողով, քրոջը, ջրին, քրոջով, ջրով, հայրենիքը, արևին:
Հպարտանալ ընկերներով, հողով, քրոջով, ջրով
Կարոտել ծնողներին, ընկերներին, արևը, ջուրը, հողը,
Սիրել հայրենիքը, ջուրը, հողը, արևը, ընկերներին, ծնողներին
Մտաբերել հայրենիքը, քրոջը, ջուրը, արևը
7․Ամբողջացնել նախադասությունները:
ա) Քանի որ կենսուրախ և կատակասեր մարդ էր, նրա հետ շատերն էին ուզում շբվել:
բ) Ուզում եմ ձեզ այն պահին տեսնել, երբ տրաադրությունս բարձր կլինի:
գ) Անցել էր ընդամենը երկու-երեք տարի, բայց նա չէր մոռացել եղածը:
դ) Թեև հայրն արդեն ծերացել էր, բայց զբաղվում էր իր աշխատանքով:
ե) Ով իր նպատակը լավ է պատկերացնում, հասնում է դրան.:
8․Մարդ, ձեռ, հույս, ջուր արմատներով նոր բառեր կազմել` դրանք ունենալով բառամիջում, բառասկբում, բառավերջում:
Մարդ — մադամոտ; անմարդաբնակ
ձեռ — ձեռնամուխ; անձեռոցիկ; առձեռն
հույս — հուսահատ; անհույս
ջուր — ջրանցք; անջրդի; անձրևաջուր
9․Ուղղել սխալները:
Վախենում եմ, բազմիցս անգամ, կրկնում եմ, սպասել տվեց, ուրիշ մարդիկ, խոսքը քեզ է վերաբերում, վիճել, կապ հաստատել, ուտեցնել, խոսիր, խոստովանել: