Տրված տեքստից գտիր մակբայները, որոշիր տեսակները.
Գետակի վրա
Թեքվել ուռին.
Ու նայում է լուռ
Վազող ջրերին: —
…Երազ – աշխարհում
Ամեն բան հավետ
Գալիս է, գնում
Ու ցնդում անհետ:
Եվ գլուխը կախ`
Նա լաց է լինում.-
Ջրերը ուրախ`
Գալիս են, գնում…
Ավ.Իսահակյան
լուռ-ձևի մակբայ
հավետ-ժամանակի մակբայ
անհետ-ձևի մակբայ
կախ-ձևի մակբայ
ուրախ-ձևի մակբայ
Լրացրու բաց թողած տառերը, գտիր
- մակբայները, որոշիր տեսակները
- ածականները, որոշիր տեսակները
- բայերը, որոշիր հատկանիշները։
Արիասիրտ հալիձորցիները դույզն-ինչ չէին կասկածում, որ անմատչելի և կորնթարթ ու բրգաձև լեռների միջև ծվարարծ իրենց արծվաբույնը անառիկ է ու անընկճելի։ Նրանք նախօրոք հայթայթել էին այն ամենը, ինչ որ անհրաժեշտ էր. խոտի ու մացառի խրձեր, եռացրած ջրով կաթսաներ. ահռելի որձաքարեր։ Զօրուգիշեր չէին դադարում օրհասական գոտեմարտին ըստ արժանվույն նախապատրաստվելու ձեռնարկումները։ Հօդս ցնդեցին անօրեն ու ամբարտավան թշնամու՝ մեր խրոխտ ամրոցը ճրագալույցին անակնկալ հարձակումով գրավելու բոլոր ճիչերը։ Թշնամին անցավ հյուծիչ պաշարման արյունաքամ անելով Հալիձորը անառիկ արծվաբույնը։
Առյուծասիրտ Մխիթարը՝ այծենակաճը ուսին, սևեռուն ու ակնդետ հայացքով հետևում էր անցուդարձին։ Մտասույզ ու ինքնամփոփ նստած՝ նա ծրագրում էր որոգայթներ լարել՝ հակառակորդին հանկարծակիի բերելու նպատակով։ Նա կրկտուր ինչ-որ բան մռլտաց, ապա ընդոստ շարժումով ոտքի կանգնեց, կարգադրեց ճեպընթաց սուրհանդակ ուղարկել Տաթև՝ Բայանդուր իշխանի մոտ։ Նոր էր Բայանդուր իշխանը իր կտրիճներով դուրս եկել Տաթևից, երբ երևաց գուժկանն ու լուր բերեց, որ թուրքերը շարժվում են Արարատի կողմից։ Իշխանը որոշեց կտրել ասկյարների ճանապարհը՝ կասեցնելով նրանց առաջընթացը։
Մակբայներ
միջև-տեղի մակբայ
նախօրոք-ժամանակի մակբայ
զօրուգիշեր-ժամանակի մակբայ
մտասույզ-ձևի մակբայ
ինքնամփոփ-ձևի մակբայ
Ածականներ
արիասիրտ-որակական ածական
անմատչելի-որակական ածական
կորնթարթ-որակական ածական
բրգաձև-որակական ածական
անառիկ-որակական ածական
անընկճելի-որակական ածական
ահռելի-որակական ածական
օրհասական-հարաբերական ածական
անօրեն-որակական ածական
ամբարտավան-որակական ածական
խրոխտ-որակական ածական
անակնկալ-հարաբերական ածական
անառիկ-որակական ածական
առյուծասիրտ-որակական ածական
ակնդետ-որակական ածական
սևեռուն-որակական ածական
մտասույզ-հարաբերական ածական
ինքնամփոփ-հարաբերական ածական
կրկտուր-հարաբերական ածական
ճեպընթաց-որակական ածական
ընդոստ-հարաբերական