Առաջադրանք. գտի՛ր հրամայական եղանակի բայերը, որոշիր նաև սեռը և կազմությունը.
— Հե՜յ, քաջ Թաթուլ, կանչեց Շահը,
Անմա՞հ էիր քեզ կարծում.
Ե՛կ, բերել եմ ես քու մահը,
Ի՜նչ ես թառել ամրոցում։
***
— Հապա լըցրե՜ք, իմ քաջ հյուրեր,
Բաժակներըդ լիուլի,
Խըմենք— Աստված կըտրուկ անի
Թուրը իմ քաջ Թաթուլի։
***
Պառկած է իբրև Թաթուլ իշխանը
Նազելի կընոջ գըլուխն իր կըրծքին,
Ու իբր ասում է՝ վե՛ր կաց, իմ հրեշտակ,
Թո՛ղ, որ սպանեմ ես էդ հըրեշին։
***
Է՜յ, հըսկեցե՛ք, ի՞նչ եք քընում,
Քաջ զինվորներ Թաթուլի.
Ո՞վ է, տեսեք, տանջվում մըթնում,
Քուն չի աչքին մոտ գալի։
***
Վե՜ր կացեք, վե՜ր, ամբողջ գիշեր
Մարդ է գընում ու գալի.
Հե՜յ, զարթնեցե՜ք, առյուծ քաջեր,
Պահապաններ Թաթուլի։
***
Ու լի դառնությամբ հարցընում է նա
Դալուկ, մարմարիոն Թըմկա տիրուհուն.
— Պատասխան տո՛ւր ինձ, մատնիչ սևաչյա,
Մի՞թե Թաթուլը քաջ չէր ու սիրուն…
***
Հե՜յ, պարոննե՛ր, ականջ արեք
Թափառական աշուղին,
Սիրո՛ւն տիկնայք, ջահե՛լ տըղերք,
Լա՛վ ուշ դըրեք իմ խաղին։
Ե՜կ- հրամայական եղանակ, չեզոք սեռ
լըցրե՜ք- հրամայական եղանակ, ներգործական սեռ
վե՛ր կաց- հրամայական եղանակ, չեզոք սեռ
թո՜ղ- հրամայական եղանակ, ներգործական սեռ
հըսկեցե՛ք- հրամայական եղանակ, ներգործական սեռ
վե՜ր կացեք- հրամայական եղանակ, չեզոք սեռ
զարթնեցե՜ք- հրամայական եղանակ, չեզոք սեռ
պատասխան տո՛ւր- հրամայական եղանակ, ներգործական սեռ
ականջ արեք- հրամայական եղանակ, ներգործական սեռ
լա՛վ ուշ դըրեք- հրամայական եղանակ, չեզոք սեռ