Դերանուն են կոչվում այն բառերը, որոնք մատնացույց են անում առարկա, հատկանիշ, քանակ կամ որակ՝ առանց դրանք անվանելու։
Տեսակները՝
- Անձնական — ես, դու, նա, ինքը
- Ցուցական — սա, դա, նա, այս, այդ, այն, այսպես, այդպես, այնպես, այսքան,այդքան, այնքան…
- Հարցական — ո՞վ, ե՞րբ, ի՞նչ, ինչո՞ւ, ո՞ր, որերո՞րդ, քանի՞, որտե՞ղ, ո՞ւր…
- Հարաբերական — ով, երբ, ինչ, ինչու, որ, որերորդ, քանի, որտեղ, ուր…
- Որոշյալ — ողջ(ը), ամբողջ(ը), բոլոր(ը), ամենքը, ամեն մեկը ամեն մի, յուրաքանչյուր, յուրաքանչյուր ոք…
- Անորոշ — մի, ինչ-որ, ինչ-ինչ, որվևէ, որևէ, որևիցե, մեկը, երբևէ, ուրիշ, այլ, մի քանի...
- Ժխտական —ոչ ոք, ոչ մի, ոչ մեկը, ոչինչ:
- Փոխադարձ — իրար, միմյանց, մեկմեկու։
Հոլովվում են գոյականին և տեղի ու ժամանակի մակբայներին փոխարինող դերանունները։ Անձնական դերանունը ունի հոլովման առանձնահատուկ համակարգ՝ դերանվանական հոլովում։ Այդպես են հոլովվում նաև մի քանի այլ դերանուններ՝ սա, դա, ով։