1.Ինչպիսի՞ օդ ենք շնչում մենք:
Մենք շնչում ենք ոչ մաքուր օդ:Առավել ևս քաղաքում,քանի որ քաղաքում ավելի շատ են օդը աղտոտող գործոնները:Օրինակ` մեքենաներ,իրենցից դուրս է գալիս ածխածնի օքսիդ:Քաղաքներում կան շատ գործարաններ նրանք նույնպես աղտոտում են օդը(իհարկե նրանցից ոչ բոլորը):Նույնիսկ քաղաքից դուրս օդը աղտոտված ,իհարկ է ոչ այնքան ինչքան քաղաքում է:Օրինակ`հսկայական դաշտերի այրումը,անտառների այրումը այդ բոլորը աղտոտում է օդը:
2.Ինչն է աղտոտում մեր միջավայրի մթնոլորտը:
Օդի աղտոտման շատ ծանրակշիռ պատճառ են փոխադրամիջոցները` մեքենաները, ինքնաթիռները և այլն:Վառելիքի այրման արգասիքների հետ շրջակա միջավայր արտանետվող կապարի միացությունները թունավորում են օդը:Օդը աղտոտում են գործարանները,հիդրոէլեկտրակայանները և էլեկտրակայանները:
3. Ինչպե՞ս է ազդում աղտոտված մթնոլոտը ձեր առողջության վրա, բերել օրինակներ:
Աղտոտված մթնոլորտը ազդում է մեր առողջության վրա միանշանակ վատ:Ապագայում առաջանում են մի շարք հիվանդություններ:Ազդում է մեր սիրտ անոթային համակարգի վրա,թոքերի վրա,ճնշման վրա:Ապագայաում առաջացնելով քաղցկեղ:
4.Ինչպե՞ս պահպանենք մթնոլորտը աղտոտումից:
Ինձ թվում է մենք չենք կարող պահպանել օդը աղտոտումից ,քանզի հնարավոր չէ ապրել առանց մեքենաների,առանց հիդրէլեկտրակայանի,առանց էլեկտրակայանների:Ինչքան զարգանում է տնտեսությունը,գիտությունը այդքան մենք ավելի շատ ենք աղտոտում օդը,մթնոլորտը: