Թրաֆիքինգ

Թրաֆիքինգը ,մարդկանց՝ ստրկական, սեռական, բռնի և չնչին վարձատրությամբ աշխատանքի տեսքով անօրինական շահագործումն է։ Այն ծանր, անդրսահմանային, կազմակերպված հանցագործություն է և նույնչափ շահութաբեր է, ինչ թմրամիջոցների և զենքի ապօրինի վաճառքը։ Անձանց, հատկապես կանանց և երեխաների թրաֆիքինգը կանխարգելելու, զսպելու և պատժելու մասին արձանագրությունը ընդունվել է Միավորված Ազգերի Կազմակերպության կողմից 2000 թ., Իտալիայի Պալերմո քաղաքում և այն ՄԱԿ-ի՝ «Անդրազգային կազմակերպված հանցագործությունների … More Թրաֆիքինգ

Գործնական քերականություն

Գործնական քերականություն 1.Փակագծերում տրվածներից ընտրել այն բառը, որը փոխաբերական իմաստով կլրացնի տողասկզբի բառին։ առվակ մոլորված ժայռ մտախոհ ծաղիկ ժպտուն փողոց ուրախ սենյակ հյուրընկալ հուշարձան հպարտ բերդ ալևոր ցայտաղբյուր զվարթ ամպ թավահոնք գիրք իմաստուն Տրված բառերից առանձնացնե՛լ հոմանշային 10 զույգ։ Հսկայական-վիթխարի, ողորկ-հարթ, դժվար-խրթին, հավաքել-ժողովել, դյութիչ-հմայիչ, ստերջ-անպտուղ, բիլ-ծավի, դրվատել-գովել, տամուկ-խոնավ, պարպել-դատարկել: 3.Տրված բառերից առանձնացնե՛լ հականշային 10 զույգ … More Գործնական քերականություն

Ուղղագրություն

Յ ձայնակապի ուղղագրությունը Սովորաբար երկու ձայնավորների մեջ լսվում է յ հնչյունը, բաէց գրվում է ա-ից ո-ից հետո։ Երկու ձայնավորների մեջ յ հնչյունը կոչվում է ձայնակապ։ Յ ձայնակապը երկհնչյուն է կազմում իրենից հետո եղած ձայնավորի հետ։ Կան բառեր, որոնք վերջանում են յ-ով, այդ ժամանակ ունենք յ վերջնահնչյուն և այն ամեն դեպքում գրվելու է։ Երկհնչյունների ուղղագրությունը Յ … More Ուղղագրություն

Վանի թագավորությունը

Մ. Թ. Ա. 9-րդ դարում Վանա լճից  հարավ ընկած տարածքում  առաջանում է Ուրարտու պետությունը: Պետությունն  այդպես էին անվանում ասորեստանցիները: Իսկ իրենք ուրարտացիները, իրենց երկիրն անվանում էին Բիայնիլի: Պատմաբաններն Ուրարտուն  կամ Բիայնիլին անվանում են նաև <<Վանի թագավորություն>>, իսկ Աստվածաշնչում  այն հիշատակվում է <<Արարատի թագավորություն>> անունով: Ուրարտուն կամ Վանի թագավորությունը սկզբում  շատ փոքր էր  ու թույլ և … More Վանի թագավորությունը

Մարդը և շրջակա միջավայրը

1. Ինչու են պետք էկոլոգիական գիտելիքները, ինչու առաջացավ «Էկոլոգիա» գիտությունը: Էկոլոգիա գիտությունը առաջացավ, որովհետև պետք է լիներ մի գիտություն, որ կանոնակարգեր մարդկանց կողմից բնության շահագործումը: Էկոլոգիական գիտելիքները պետք են բոլորին, դրանք օգնում են մեզ հասկանալ թե ինչպես հնարավորինս քիչ աղտոտել բնությունը: Էկոլոգիական գիտելիքները պետք են մեզ նրա համար, որ իմանանք թե ինչպես կարելի է ճիշտ օգտագործել բնությունը … More Մարդը և շրջակա միջավայրը

Հնդեվրոպական նախահայրենիքը և լեզվաընտանիքը

Հնդեվրոպական նախահայրենիքը Հնդեվրոպական լեզուն կրողների հայրենիքի հարցի քննարկումն սկսել է հնդեվրոպական լեզվաբանության առաջացման հետ միաժամանակ, սակայն դեռևս հստակ չէ նախահայրենիքի տեղադրությունը։ Դրա վերաբերյալ կան բազմաթիվ վարկածներ։ Լեզվաբան Ուիլյամ Ջոնսը ենթադրում էր, որ նախահայրենիքը գտնվել է Իրանում։ XIX դարի սկզբներին մի շարք գիտնականներ կարծիք հայտնեցին, թե նախահայրենիքը գտնվել է Հիմալայներում։ 1851 թվականին անգլիացի գիտնական Ռոջեր Լատեմը քննադատեց նախահայրենիքն … More Հնդեվրոպական նախահայրենիքը և լեզվաընտանիքը

Ի՞նչ եմ հասկանում ազատություն ասելով…

Ազատությունը դա մի երևույթ է,որը ունեն բոլոր մարդիկ:Ազատությունը մենք չենք գործածում,մենք վայելու ենք դա:Ամեն մեկս ունենք մեր մտքի և մեր ֆիզիկական ազատությունը:Ամեն մարդու մոտ ազատությունը դիտարկվում է տարբեր կերպ:Մարդիկ կան,ովքեր ունեն համեստ ազատություն,անշնորք  ազատություն, և ազատ ազատություն:Ոչ բոլորն են համեստ:Իրենց տրված ազատությունը ճիշտ չեն օգտագաործում:Այսինքն չարաշահում են իրենց տրված ազատությունը,հարգանքը իրենց հանդեպ և այլն:Այժմյա կյանքում … More Ի՞նչ եմ հասկանում ազատություն ասելով…