«Սասնա ծռեր» էպոս

1. 1964 թ․-ին աշխարհի վիպերգերի միջազգային մրցույթում «Սասնա ծռերը» ճանաչվել է լավագույնը: Ի՞նչ ես կարծում, ինչո՞ւ:

  «Սասնա Դավիթը» մեր ազգային հոգևոր մեծագույն հարստությունն է, որի մեջ արտահայտվում են ժողովրդի նվիրական խոհերն ու երազանքները, մեր դարավոր պայքարը հանուն ազատության, մեր ազգային կենցաղը, մեր բնավորությունը, մեր ոճն ու ոգին: Ես կարծում եմ որ մեր ազգային էպոսը իրոք արժանի էր նման տիտղոսի:

2. Փորձիր պարզել` Կոմիտասի ո՞ր հայտնի ստեղծագործության մշակման հետ է կապվում էպոսը:

Կոմիտասի ստեղծագործությունների շարքում  է դյուցազնա-հերոսական «Սասունցի Դավիթ» օպերան:Որի  ստեղծման  աշխատանքները  կոմպոզիտորին չի վիճակվել  ավարտել։ Պահպանվել են «Սասնա ծռեր» էպոսի հիման վրա նրա գրած երաժշտական հատվածները,որոնցով  սահմանափակվում են մեզ հասած ձեռագիր նյութերը:

3. Հին Կտակարանում կա հիշատակություն մեր էպոսի հերոսների մասին, գտիր հատվածը և ներկայացրու:

Հին կտակարան‎ ,  ‎Դ Թագավորաց‎ , ‎ ԺԹ, էջ 475 <<Եւ եղաւ որ այն գիշերը դուրս եկաւ Տիրոջ հրեշտակը եւ զարկեց Ասորեստանցիների բանակումը հարիւր ութսունեւհինգ հազար. Եւ երբոր առաւօտը վեր կացան, եւ ահա բոլորը մեռած դիակներ էին։ Եւ Ասորեստանի Սենեքերիմ թագաւորը չուեց գնաց դարձեալ, ու նստեց Նինուէ։ Եւ երբոր նա երկրպագում էր իր աստուծուն՝ Նեսրաքի տանը, նորա որդիքը Ադրամելէք եւ Սարասար նորան սրով սպանեցին եւ իրանք փախան Արարատի երկիրը. Եւ նորա որդի Ասորդանը թագաւոր եղաւ նորա տեղ>>:

4. Էլ ի՞նչ երաժշտական ստեղծագործություններ են գրվել էպոսյան թեմաներով:

Երաժշտարվեստում մեծ ճանաչում են ձեռք բերել գուսան Շահենի «Սասունցի Դավիթ» դյուցազներգությունը, Էդգար Հովհաննիսյանի «Սասունցի Դավիթ» բալետ-օպերան, Գևորգ Բուդաղյանի եւ Ալեքսանդր Սպենդիարյանի «Խանդութ» երաժշտական կոմպոզիցիան, Արթուր Շահնազարյանի «Սասունցի Դավիթ» երաժշտական ասքը։

5. Բացի «Սասնա ծռերից» էլ ի՞նչ անուններով է կոչվել մեր էպոսը:

«Սասնա ծռեր»  էպոսը վիպասացների կոչվել է նաև «Սասնա փահլևաններ», «Սասնա տուն», «Ջոջանց տուն», «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ», «Դավիթ և Մհեր», «Դավթի պատմություն», «Դավթի հեքիաթ»:

6. Օտարերկրացիների ինչպիսի՞ հիշատակություններ կան էպոսի մասին:

Դավթի և Խանդութի մասին զրույցների, Սասունում եղած իրեղեն ապացույցների հիշատակություններ կան 16-րդ դարի պորտուգալացի ճանապարհորդներ` Անտոնիո Տենրեյրոյի և Մեստրե Աֆոնսոյի  ուղեգրական նոթերում։ Եվրոպային էպոսը հայտնի է դառձել  հենց  նրանց  շնորհիվ։

7. Ո՞րն է էպոսի վիպասացների բուն հայրենիքը: Հավաքիր տեղեկություններ և ներկայացրու:

Էպոսի վիպասացների բուն հայրենիքը Վանա լճի ավազանն ու նրանից հարավ-արևմուտք և հյուսիս-արևելք ընկած գավառներն են` Սասուն, Մուշ, Բաղեշ, Մոկք, Շատախ, Վան, Հայոց ձոր, Խլաթ, Արճեշ, Մանազկերտ, Ալաշկերտ, Բայազետ: XIX-XX դդ. գավառներից պանդխտած և գաղթած սերունդների միջոցով «Սասնա ծռերն» անցել է Արևելյան Հայաստան, պարսկահայերի մեջ և Թիֆլիս:

8. Ովքե՞ր են գրի առել պատումը, ովքե՞ր են եղել ասացողները: Տեղեկություններ ներկայացրու նրանց մասին:

Սասնա ծռերը» հայտնաբերել և ամբողջությամբ գրառել է Գարեգին Սրվանձտյանը 1873-ին, Մշո Առնիստ գյուղում, երեսփոխան Կրպոյից և հրատարակել Կոստանդնապոլսում «Գրոց ու բրոց և Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ» ։ Երկրորդ տարբերակը 1886-ին Էջմիածնում գրի է առել Մանուկ Աբեղյանը՝ Նախո քեռի Մոկացուց և հրատարակել Շուշիում«Դավիթ և Մհեր» ։Նորանոր տարբերակներ են գրառել Գ.Հովսեփյանը, Խ.Դադյանը, Ս.Հայկունին, Ա.Աբեղյանը, Ե. Լալայանը, Կ.Մելիք–Օհանջանյանը, Ա.Ղանալանյանը և ուրիշներ։ 1938-1939 թթ. «Սասնա ծռերի» 1000-ամյա հոբելյանի առթիվ մինչ այդ գրառված 60-ից ավելի պատումների հիման վրա, Մ.Աբեղյանի, Գ.Աբովի, Ա.Ղանալանյանի խմբագրությամբ հյուսվել-կազմվել է մեկ միասնական համահավաք բնագիր «Սասունցի Դավիթ» ։ Վեպի մեկ այլ համահավաք բնագիր է կազմել Տ.Չիթունին Փարիզում «Սասունական»:


Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s