Բառագիտությունը ունի երկու ճյուղ` բառակազմություն ու իմաստաբանություն։ Բառերը կազմվում են արմատներից ու ածանցներից։ Արմատը բառի հիմնական իմաստն արտահայտող մասն է։ Արմատները կարող են լինել ինքնուրույն կիրառություն ունեցող։ Օրինակ` տարրական, օրրան։ Ինքնուրույն կիրառություն չունեցող։ Օրինակ` հեռաստան, թաքուստ։ Ածանցներ։ Ածանցները լինում են երկու տեսակ`նախածանցներ ու վերջածանցներ։ Նախածանցները արմատի սկզբից ավելացողներն են, իսկ վերջածանցները` արմատի վերջից։ Ածանցները կարող են հայտնվել բառի ներսում, բայց չեն դառնա միջածանց։ Բառերի տեսակներն ըստ կազմության։ Ըստ կազմության բառերը լինում են պարզ, պարզ ածանցավոր, բարդ, բարդ ածանցավոր։ Պարզ են այն բառերը, որինք կազմված են միայն մեկ արմատից։ Օրինակ` տուն, դուռ, եզ։ Մեկ արմատից կամ ածանցներից կամզված բառերը պարզ ածանցավոր են։ Օրինակ` գիտուն, դասարան, տնային։ Մեկից ավելի արմատից ու ոչ մի ածանցիծ կազմված բառերը բարդ են։ Օրինակ` ծաղկաման, շնչակտուր, հեռախոս։ Մեկից ավելի արմատից ու ածանցներից կազմված բառերը բարդ ածանցավոր են։ Օրինակ` դասընկերություն, ընկերասիրություն, անինքնասիրություն։