Առաջադրանքներ

Կետադրիր առակը և վերլուծիր:

Մի Ուսուցիչ կանչվում է պալատ` թագավորի հետ իմաստուն զրույց վարելու: Նա արքային ու գահասրահը զննելուց հետո սկսում է խոսել տիրակալի թագի գեղեցկության, թանկարժեք քարերի փայլի, ոսկյա զարդերի խորհրդանշական իմաստի մասին: Ուսուցչին ուղեկցող աշակերտները մնում են զարմացած: Պալատից հեռանալուց հետո նրանք հարցնում են, թե ինչու Ուսուցիչը թագավորի հետ չխոսեց տիեզերածնության մասին:
— Եթե խոսեի այդ թեմայով, թագավորը կա՛մ կձանձրանար, կա՛մ կհուսահատվեր: Խոսելուց առաջ մշտապես իմացեք, թե ի՞նչն է ձեր զրուցակցի ամենաթանկագին գանձը և խոսեք դրա բարձր նշանակության մասին: Միայն այդ միջոցով կարող եք զրույցը հրապուրիչ դարձնել և ճանապարհ բացել նրա հետագա շարունակության համար: Իմաստուն չէ այն ուսուցիչը, ով խոսելիս հաշվի չի առնում ունկնդրի գիտակցության մակարդակը:

Վերլուծություն

Առակը պատմում է մի ուսուցչի մասին, ում նպատակն էր գնալ պալատ՝ թագավորի մոտ և խոսել տիեզերածնության մասին, սակայն գնալով այնտեղ նա խոսում է միայն թանկագին գանձերի մասին:

Իմաստուն չէ այն ուսուցիչը, ով խոսելիս հաշվի չի առնում ունկնդրի գիտակցության մակարդակը: Պարզ է, որ թագավորի մտքերում միայն ոսկյա և թանկարժեք իրերն էին, այդ իսկ պատճառով էլ ուսուցիչը խոսեց այդ թեմայից՝ ցանկանալով լեզու գտնել նրա հետ:

Առակը արդիական է նաև մեր օրերում: Մարդիկ տարբեր են և նրանց գիտակցությունը նույնպես: Մարդկանց հետ պետք է խոսել ըստ իրենց գիտակցության մակարդակի: Հակառակ դեպքում ոչինչ չի ստացվի:



Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s