1. Ինչու են պետք էկոլոգիական գիտելիքները, ինչու առաջացավ «Էկոլոգիա» գիտությունը:
Էկոլոգիա գիտությունը առաջացավ, որովհետև պետք է լիներ մի գիտություն, որ կանոնակարգեր մարդկանց կողմից բնության շահագործումը: Էկոլոգիական գիտելիքները պետք են բոլորին, դրանք օգնում են մեզ հասկանալ թե ինչպես հնարավորինս քիչ աղտոտել բնությունը: Էկոլոգիական գիտելիքները պետք են մեզ նրա համար, որ իմանանք թե ինչպես կարելի է ճիշտ օգտագործել բնությունը և նրա ռեսուրսները, որպեսզի ժամանակի ընթացքում երկրագունդը չզրկվի իր օգտակար հանաշոներից:
2.Ինչպիսի միջավայրում է ապրում մարդը: Ինչպես եմ միմյանց վրա ազդում մարդը և շրջակա միջավայրը: Ինչ դեր ունի բնությունը մարդկության զարգացման գործում:
Երկրագնդի բնակչությունը հիմնականում քաղաքաբնակ է, քիչ են կանաչ տարածքները, կա օդի աղտոտման խնդիր: Մարդը ապրում է էկոլոգիապես աղտոտված միջավայրում, որին նպաստում են մի շարք գործոններ: Առաջինը քիմիական գործարաններն են, կամ հասարակ այրման պրոցեսը, որը զարգացնում է արդյունաբերությունը, փոխարենը աղտոտում մթնոլորտը: Երկրորդը տրանսպորտն է, ավելի կոնկրետ տրանսպորտային միջոցների արտահանած ծուխը, որը աղտոտում է մթնոլորտը: Մարդը իր կամքից անկախ, շատ հաճախ անգիտակցաբար աղտոտում է շրջակա միջավայրը: Շրջակա միջավայրը աղտոտվում է մարդկանց անհետևողականության պատճառով: Մարդը զարգանում է, որպեսզի կարողանա բացահաըտել բնությունը, և հնարավորինս շատ օգտվել նրա բարիքներից, հետևաբար գիտության զարգանալուն զուգընթաց մեծանում է նաև բնության շահագործումը:
3.Ինչպես կառավարել մարդու միջամտությունը բնության վրա:
Մարդը պետք է պարզապես ավելի խնայողաբար օգտագործի բնությունը և նրա ռեսուրսները, այդ ժամանակ չեն առաջանա էկոլոգիական խնդիրներ: Պետք է նվազագույնին հասցնել օդի աղտոտումը, մարդու միջամտությունը բնության այս կամ այն երևույթի զարգացմանը: Պիտի խնամենք և խնայենք, պիտի մտածված լինի մեր յուրաքանչյուրիս քայլը: Ամեն քայլափոխին մենք պիտի փորձենք չվնասել բնությանն ու ինքներս մեզ:
4. Ինչ է սպասվում մեզ ապագայում:
Կարծում եմ ապագայում գիտության զարգացումը կհասնի մի այնպիսի մակարդակի, որի ժամանակ հնարավորինս կնվազի բնության օգտագործումը: