
- Զարգացնում է մտածողությունը: Գիրք կարդալու շատ կարևոր առանձնահատկություններից մեկը հենց սա է: Կարդալիս մենք շատ ենք մտածում` փորձելով հասկանալ այս կամ այն իրավիճակը, հերոսի հոգեվիճակը:
- Ինքնավստահություն է հաղորդում: Շատ է պատահում, երբ ընկերներդ քննարկում են որևէ գիրք կամ հերոսի, և դու լուռ ես, որովհետև բացարձակ տեղեկություն չունես տվյալ ստեղծագործությունից: Իսկ երբ կարդաս, դու էլ կընկղմվես խոսակցության մեջ և ինքնավստահություն կզգաս:
- Մարզում է ուղեղը: Կարդալու ընթացքում մենք միշտ պատկերացնում ենք մի շարք մանրամասներ` հերոսներին, նրանց հագուստները, նրանց շրջապատող յուրաքանչյուր իր: Այս ամենը ամրապնդում է նաև հիշողությունը:
- Զարգացնում է բառապաշարը:Գրքում առկա են մի շարք ծանոթ ու անծանոթ բառեր, որոնք ուզած-չուզած ընդգրկվում են մեր բառապաշարի մեջ: Եվ առօրյա խոսքում անգամ մենք օգտագործում ենք դրանք:
- Սովորեցնում է կենտրոնանալ:Կարդալիս մենք կենտրոնանում ենք գործողությունների վրա: Իսկ կենտրոնացումը անհրաժեշտ է նաև այլ իրավիճակներում: